ԱՄՆ-ն 400 զինվոր է ուղարկելու Թուրքիա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2012 15:47

Թուրքական «Sabah» թերթը, հղում կատարելով “New York Times”-ին, նշում է, որ ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկելու 2 Patriot հակահրթիռային պաշտպանության սիստեմ և 400 զինվոր: Համաձայն թերթում տեղակայված ինֆորմացիայի` Գերմանիայից և Նիդերլանդներից բացի,  ԱՄՆ-ն ևս Patriot է ուղարկելու Թուրքիա:

Patriot-ների հետ միասին Գերմանիան 400, Նիդերլանդներն էլ 360 զինվոր են ուղարկելու:

Հավելենք, որ գերմանական Patriot-ները հավանաբար տեղակայվելու են Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) քաղաքի մոտակայքում:

Դիտվել է 820 անգամ:
Print Friendly

Leave a Reply