Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին «Աուդի»-ին բախվել է «Մերսեդես»-ին

Օրվա լուր | | December 14, 2012 10:21

Դեկտեմբերի 13-ին, ժամը 09.00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում բախվել են «Աուդի» մակնիշի 26 ՍՏ 603 պ/հ (վարորդ` 1966 թ. ծնված Ա. Մխոյան) և «Մերսեդես» մակնիշի 44 ԼՍ 441 պ/հ (վարորդ` 1965 թ. ծնված Ֆ. Խաչատրյան) ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «Աուդի» ավտոմեքենայի ուղևորներ` 1975 թ. ծնված Ա. Մուրադյանը և 1968 թ. ծնված Ա. Մխո¬յանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:

Դիտվել է 675 անգամ:
Print Friendly

Leave a Reply