Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը չեն մասնակցի ՀՀԿ-ի համագումարին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 14, 2012 9:25

ԲՀԿ-ի ներկայացուցիչները դեկտեմբերի 15-ին չի մասնակցելու ՀՀԿ-ի համագումարին, քանի որ նրանց հրավեր չի ուղարկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, իրենք հրավեր են ուղարկել մի շարք քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների:

«Իսկ ձեզ հետաքրքրող կուսակցություններին` ԲՀԿ-ին, «Ժառանգությանը» եւ ՀԱԿ-ին չենք հրավիրել: Նպատակահարմար չենք գտել: Կարծում եմ, որ արտառոց ոչինչ չկա»,- նշեց Էդուարդ Շարմազանովը եւ ավելացրեց, որ հրավիրել են ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին եւ մի շարք այլ կուսակցությունների ներկայացուցիչների: Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը հրավիրել են, թե ոչ ասաց. «Ոչ: Մեր պրակտիկայում նման բան չի եղել, որ երկրորդ նախագահին հրավիրենք»:

Հյուրեր կլինեն «Եդինայա Ռոսիայից» եւ Եվրոպական ժողովրդական կուսակցությունից։

Դիտվել է 1291 անգամ:
Print Friendly

Leave a Reply