ՀՀ վարչապետը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին

Պաշտոնական, Օրվա լուր | | December 14, 2012 8:18


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 13-ին այցելել է Սպիտակ Տուն:
Սպիտակ Տանը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ
հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել ՀՀ
կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ծրագրի ընթացքին:
Նույն օրը Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Հազարամյակների
մարտահրավերներ կորպորացիա» ծրագրի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսին:
Կողմերը քննարկել են առաջիկայում ծրագրին Հայաստանի մասնակցության
հնարավորությունները:
Տիգրան Սարգսյանը Երևան կվերադառնա դեկտեմբերի 14-ին:

Դիտվել է 1377 անգամ:
Print Friendly

Leave a Reply