Արդյո՞ք նրանք աշխարհի ամենավատ ընկերներն են. Հոլովակում երևում է, թե ինչպես են սերֆինգիստին «կատակով» հրել ջրի մեջ՝ ուղիղ շնաձկան առջև

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2012 8:15

YouTube-ում տարածված նոր հոլովակում ցուցադրված է մի սարսափելի կատակի տեսարան. սերֆինգիստին նավակից հրելով գցում են ջուրը՝ ուղիղ մոտեցող շնաձկան առջև:
Հոլովակի ներբեռնողը հայտնում է, որ այն նկարահանվել է Իռլանդիայի արևմտյան ափին գտնվող Ռոսսնոուլագ քաղաքում:
Հոլովակում երևում է, թե ինչպես են տղամարդու ընկերները ծիծաղում, մինչ նա փորձում է վերադառնալ նավակ:
Տարօրինակ է, բայց կատակի զոհը ևս կարծում է, որ դա զվարճալի էր:
Սերֆիգիստը նշել է, որ շնաձուկը անընդհատ մոտենում էր իրեն և ինքը բռունցքներով հարվածում էր նրան՝ իրենց հեռու պահելու համար:
Ըստ հոլովակի այդ կատակը այնքան էլ վտանգավոր չի եղել, ինչքան թվում է:
Ինչպես հայտնում են հսկայական շնաձուկը մարդկանց համար վտանգ չէր ներկայացնում, քանի որ այն պատկանում է պլանկտոնով սնվող շնաձկների տեսակին: Սակայն այս կենդանին սովորաբար ունենում է ավելի քան 40 ոտնաչափ երկարություն և կշռում է 21 տոննա:
Ռոսսնոուլագը հայտնի է որպես սերֆինգի հրաշալի վայր, որտեղ ծովի ալիքները ձմռանը հասնում են մինչև 20 ոտնաչափ բարձրության:
Մարգարիտա Մելիքյան

Դիտվել է 971 անգամ:
Print Friendly

Leave a Reply