Ձերբակալվել են կաշառք պահանջող՝ Երեւանի քրեական հետախուզության վարչության աշխատակիցներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 13, 2012 23:03

NEWS.am-ի տեղեկություններով` կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկաններ: Կայքի աղբյուրի փոխանցմամբ` դեպքը բացահայտել է ներքին անվտանգության վարչությունը:

Պարզվել է՝ քրեական հետախուզության աշխատակիցները թմրանյութ օգտագործելու հանգամանքն ի հայտ չբերելու, քաղաքացուն քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց գումար են պահանջել: Ընդ որում, կաշառքի չափը մեկ այլ քաղաքացու միջնորդելու շնորհիվ նվազեցվել է 2 հազար դոլարի:

Կայքի տվյալներով՝ կաշառք պահանջած ոստիկանենրը Երեւան քաղաքի քրեական հետախուզության վարչության աշխատակիցներ են:

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply