Մահացել է Վալենտինա Տալկունովան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 22, 2010 17:15

Այսօր Մոսկվայում` կյանքի 64-րդ տարում կյանքից հեռացել է ՌՍՖՍՀ արտիստ, երգչուհի Վալենտինա Տալկունովան:

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Տալկունովայի հարազատներին: «Վալենտինա Տալկունովան թողել է բարի հիշողություններ: Նա չափազանց հմայիչ ու լուսավոր անձնավորություն էր, հրաշալի երգչուհի, հանրության ֆավորիտ»,- ասված է հեռագրում:

Տալկունովան հիվանդանոց էր տարվել փետրվարի 16-ին Բելառուսում ունեցած մի համերգներից հետո, երբ վատ էր զգացել:

Դիտվել է 1272 անգամ:
Print Friendly

Leave a Reply