Իսրայելի արտգործնախարարի ապագան երկրի գլխավոր դատախազի ձեռքերում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2012 22:21

Իսրայելի արտաքին գործերի նախարարի ապագան երկրի գլխավոր դատախազի ձեռքերում է: Դատախազը պետք է որոշում կայացնի` արդյոք պետք է նախարար Ավիգդոր Լիբերմանին մեղադրանք ներկայացնել կաշառակիրությամբ զբաղվելու համար: Ի դեպ այս քայլը կարող է հանգեցնել նրա հրաժարականին և ազդել գալիք ընտրությունների վրա:

Լիբերմանի գործած իրավախախտումները ներառում են խաբեություն, վստահության խախտում, փողերի լվացում և այլն:
Մեղադրվելու դեպքում, Լիբերմանը պարտավոր է լքել նախարարի և պատգամավորի պաշտոնները:
Օրենքով ամրագրված է, որ այն դեպքերում, երբ կառավարության ղեկավարը կամ դատավորը կասկածվում է քրեական գործունեության մեջ, միայն գլխավոր դատախազը կարող է որոշել՝ մեղադրանք ներկայացնել, թե ոչ:
Լիբերմանին կասկածում են 2001-2008 թվականների ընթացքում միլիոնավոր դոլարներ հափշտակելու մեջ:
Առաջիկա ընտրություններին Լիբերմանի անունը ցուցակում զբաղեցնում է երկրորդ տեղը:
Դիտվել է 1087 անգամ:
Print Friendly

Leave a Reply