Մահացել է դերասանուհի Նատալյա Կուստինսկայան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2012 22:23

“Ռուսական Բրիջիտ Բարդոն” մահացավ 75 տարեկան հասակում, Մոսկվայի Բոտկինսկի հիվանդանոցում:

Մեր հանդիսատեսը լավ է հիշում նրա խաղը “Երեք գումարած երկու”, “Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտւթյունը” ֆիլմերից:

Դերասանուհին 6 անգամ ամուսնացած է եղել, այդ թվում ` կինոռեժիսոր Յուրի Չուլյուկինի ու տիեզերագնաց Բորիս Եգորովի հետ:  Ունեցել է մեկ որդի, որը չբացահայտված հանգամանքներում զոհվել է  2002-ին, այդպես էլ Կուսիտնսկայային թոռներ չպարգևելով:

Որդու ողբերգական մահից հետո Կուստինսկայան ծանր հիվանդացավ: 2012-ի  դեկտեմբերին պնևմոնիայով հոսպիտալացվեց: Մահից քիչ առաջ նա դուրս էր եկել կոմայից:

Դիտվել է 1567 անգամ:
Print Friendly

Leave a Reply