Մամուլի ասուլիս եւ պարգեւների հանձնման հանդիսավոր արարողություն Լիբանանում ՀՀ դեսպանությունում

Պաշտոնական, Օրվա լուր | | December 13, 2012 22:15

Դեկտեմբերի 13-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում կայացավ ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներին շնորհված պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը:      

 Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը լիբանանահայ վաստակաշատ արվեստագետներ Լյուսի Թյությունջյանին եւ Ջոն Գյուվդերլյանին հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալը: «Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, հայապահպանության, հայ մշակույթի զարգացման եւ տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»  ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրերով պարգեւատրվեցին Հայկազյան համալսարանը, Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը, «Թեքեյան» մշակութային միությունը, «Զարթոնք» եւ «Արարատ» օրաթերթերը, «Նոր սերունդ» մշակութային միությունը, «Խոսնակ» եւ Մասիս» ամսագրերը,«Հասկ» եւ «Ավետիք» պարբերականները եւ «Բագին» գրական – մշակութային ամսագիրը:

«Սփյուռքում Հայ ինքնության պահպանման, հայեցի կրթության եւ դաստիարակության, կրթական գործի կազմակերպման եւ զարգացման բնագավառում ունեցած վաստակի համար եւ ուսուցչի օրվա կապակցությամբ» պատվոգրեր ստացան մանկավարժներ Մաքրուհի Ունճյանը (Հայ Ավետարանական քոլեջ), Լենա Պալըքճյան-Պասմաճյանը (ՀԲԸՄ «Պողոս Գ. Կարմիրյան Վարժարան»),  Շուշիկ Մավիսաքալյան-Թորոսը(«Մելանքթոն եւ Հայկ Ասլանյան ճեմարան») եւ Կարպիս Գապասագալյանը (Հռիփսիմյանց երկրորդական բարձրագույն վարժարան):

ՀՀ դեսպանը  շնորհավորեց պարգեւատրվողներին` շնորհակալություն  հայտնելով հայ համայնքի բոլոր կառույցներին հայ մշակույթի զարգացման, հայապահպանման գործում ունեցած ավանդի, հայանպաստ գործունեության, ինչպես նաեւ դեսպանության հետ սերտ համագործակցության համար:

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply