ՀՀ արտգործնախարարն ընդունեց Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղարին

Պաշտոնական, Օրվա լուր | | December 13, 2012 22:12

 

Դեկտեմբերի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյաննընդունեց Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտիպետքարտուղար Իվ Ռոսիեին:

 

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությունհայտնեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտականհարաբերությունների հաստատումից ի վեր քսան տարիների ընթացքումբնականոն կերպով զարգացող բարձր մակարդակի քաղաքականերկխոսության առնչությամբ: Արտգործնախարարը հավելեց, որ 2011թ.մարտ և մայիս ամիսներին իրար հաջորդած երկու երկրներինախագահների պաշտոնական փոխայցելությունները, արտաքինքաղաքական գերատեսչությունների ղեկավարների պարբերականշփումները, խորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը մեծապեսնպաստել են համագործակցության զարգացմանը:

 

Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտիպետքարտուղար Ռոսիեն նշեց, որ իր երկիրը մեծապես կարևորում էփոխշահավետ համագործակցության զարգացումը Հայաստանի հետ, որը ևիր այցի հիմնական նպատակն է։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմփոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակի,մտքեր փոխանակվեցին միջազգային կազմակերպություններումՀայաստանի և Շվեյցարիայի համագործակցության, ՀայաստանումՇվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալությանգործունեության, առևտրատնտեսական սերտ համագործակցությանզարգացման ուղիների շուրջ:

 

Քննարկվեցին նաև տարածաշրջանային և միջազգայինանվտանգության մի շարք հարցեր, որի շրջանակներում նախարարՆալբանդյանը իր հյուրին հանգամանալից ներկայացրեց ԼեռնայինՂարաբաղի հակամարտության վերաբերյալ հայկական կողմիմոտեցումները և բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

 

 

 

 


Դիտվել է 749 անգամ:
Print Friendly

Leave a Reply