ԱՄՆ-ի սևամորթ բնակչությունը 30 տարուց դուրս կմղի սպիտակամորթներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2012 22:04

Մարդահամարի ամերիկյան կառավարական բյուրոն հրապարակել է  մի զեկույց, որում ասվում է, որ 2043-ին սպիտակամորթներն այլևս ԱՄՆ բնակչության մեծամասնություն չեն կազմի:

Իր զեկույցում մասնագետները նշում են, որ ԱՄՆ-ի բնակչությունն ավելանում է հիմնականում “ազգային փոքրամասնությունների աճի” հաշվին, հատկապես` Լատինական Ամերիկայից, որոնք այս երկիր են եկել 1990-2000-ականների թեժ  ներգաղթի ժամանակ:

Զեկույցի հեղինակները գրում են, որ “Նախագահ Օբամայի վերընտրման գործում ևս մեծ է գունավոր մաշկ ունեցողների (78%) լուման”:

Ժողովրդագիրները կանխատեսում են, որ 2024-ին ոչ իսպանախոս սպիտակամորթ բնակչության թիվը կկազմի 200 մլն մարդ, այն դեպքում, երբ հիմա այդ թիվը 197,8 մլն է: “4 տարուց էթնիկ փոքրամասնությունները մեծամասնություն կդառնան 18-29 տարեկան հասուն բնակչության շրջանում, իսկ 2043-ին` նաև մյուս տարիքային խմբերի նկատմամբ”:

Ներկայում ԱՄՆ-ում բնակվում է 315 մլն մարդ:

Դիտվել է 2034 անգամ:
Print Friendly

Leave a Reply