Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Սանկտ-Պետերբուրգում

Պաշտոնական, Օրվա լուր | | December 13, 2012 21:51

Դեկտեմբերի 7-ին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե Հայ Առաքելական Եկեղեցում անցկացվեց 1988թ. Սպիտակի երկրաշարժիզոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պատարագ: Պատարագներանցկացվեցին նաեւ տարածաշրջանի բոլոր հայկական եկեղեցիներում:

Պատարագից հետո եկեղեցու բակում տեղադրված խաչքար-հուշարձանին ծաղկեպսակներ դրվեցին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավորհյուպատոսության, հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանյան թեմի, հայհամայնքի, հայ երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաեւառանձին անհատների կողմից:

Երեկոյան Սանկտ-Պետերբուրգի Ակադեմիական կապելայիդահլիճում կայացավ համերգ` նվիրված Սպիտակի երկրաշարժի 24-րդտարելիցին:

Ելույթի խոսքով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավորհյուպատոս Վարդան Հակոբյանը եւ Սուրբ Կատարինե Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Ս. Չոփուրյանը:

Սանկտ-Պետերբուրգի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբըՄիհրան Աղաջանյանի ղեկավարությամբ կատարեց հայ կոմպոզիտորներիստեղծագործությունները:

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply