Թուրքիայում հայրը ծեծել է իր 79 օրական երեխային
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 13, 2012 21:46
Երեկ գիշերը Թուրքիայի Կայսերի քաղաքի Քոջասինան շրջանում մի կին իր 79 օրական երեխային հիվանդանոց է բերել: Բժիշկները, զննելով երեխային, նրա վրա`ձախ ականջի և աջ աչքի շրջակայքում կապտուկներ են հայտնաբերել և բժշկական հսկողության տակ վերցրել:
Երեխայի մայրը պատմել է, որ գիշերը երեխային քնեցրել է, սակայն ժամեր անց, նրա լացը լսելով, գնացել և տեսել է, որ փոքրիկի այտերը կարմրած են: Բժիշկները հանգել են այն եզրակացության, որ երեխային հայրն է ծեծել, որը անհետացել է:
Ինչպես հաղորդում է «Doğan» լրատվական գործակալությունը`ոստիկանությունը արդեն փնտրում է «հայր կոչվածին»:






Facebook
Tweet This
Email This Post
