Թուրքիայում «Էրգենեկոնի» աղմկահարույց գործի դատավճիռը շուտով հայտնի կդառնա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 13, 2012 21:43
Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանում այսօր հրապարակվելու է «Էրգենեկոնի» գործով կասկածյալների վերջնական մեղադրանքը, որոնց շարքում են բարձրաստիճան զինվորականներ, խորհրդարանի պատգամավորներ: Այս աղմկահարույց գործի քննությունը շարունակվել է 4 տարի և 270 օր, որի շրջանակներում բերման են ենթարկվել շուրջ 275 մարդ, որոնցից 66-ը կալանավորվել են:
Իրենց դատավճիռը սպասողների թվում են Թուրքիայի զինված ուժերի գերագույն շտաբի նախկին պետ, բանակի հրամանատար Իլքեր Բաշբուգը, պատգամավորներ Մուստաֆա Բալբայը, Մեհմեդ Հաբերալը և այլք:
Ինչպես հաղորդում է թուրքական «Zaman»-ը,Սիլիվրիի բանտի մոտ, որտեղ պահվում են «Էրգենեկոնի» գործով մեղադրյալները, մի շարք կուսակցությունների և ասոցիացիաների անդամներ էին եկել: Թուրքիայի դրոշներն ու մեղադրյալների նկարները ձեռքներին`նրանք հավաքվել են բանտի դիմաց և ցույց են կազմակերպել ի պաշտպանություն մեղադրյալների:
Իրավապահ մարմինները դատարանի շրջակայքում և շենքում անվտանգության միջոցներ են ձեռնարկել: Հեռուստաընկերությունները ուղիղ եթերով լուսաբանում են դատական նիստը, որն արդեն չորս անգամ ընդհատվել է:






Facebook
Tweet This
Email This Post
