Սուդանը կասկածում է Իսրայելին իր տարածք լրտես-թռչուններ ուղարկելու մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 13, 2012 21:38
Սուդանցի պաշտոնյաները Իսրաելին կասկածում են անգղներին որպես լրտեսներ օգտագործելու մեջ: Դա կատարվում է թռչուններին հատուկ GPS սարքեր ամրացնելով:
Դեկտեմբերի սկզբին Սուդանի Դարֆուր շրջանում հայտնաբերվել է այդպիսի մի անգղ: Թռչունը իր վրա կրում էր արևից էներգիա ստացող GPS սարք, որը կարող է հավաքած տեղեկությունները փոխանցել արբանյակի միջոցով:
Թռչունի ոտքին կապված էր ժապավեն՝ ՛՛Իսրայելի բնապահպանության ծառայություն՛՛ և ՛՛Երուսաղեմի հրեական համալսարան՛՛ գրությամբ: Հենց այս փաստն էլ թույլ է տվել սուդանցիներին եզրահանգելու, թե ում նախաձեռնությունն է դա:
Դիտվել է 1487 անգամ: