Մոսկվան կանխատեսում է Ասադի վերջը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2012 21:23

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը, վկայակոչելով «ИТАР-ТАСС» գործակալությունը, Ռուսաստանի ԱԳ փոխնախարար, Մերձավոր Արևելքի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ սիրիական ռեժիմը կորցնում է երկրի նկատմամբ իր վերահսկողությունը: Նրա կարծիքով`ընդդիմությունը կարող է հաղթանակ տանել Ասադի դեմ պայքարում:
Բոգդանովը հույս է հայտնել, որ սիրիական գծով Նախաձեռնողական խումբը կրկին հավաքվելու է խորհրդակցություն անելու համար և ընդգծել է ՄԱԿ-ի և Սիրիայի հարցով Արաբական լիգայի պետությունների հատուկ ներկայացուցիչ Ալ Ահդար ալ Իբրահիմի`առաքելությանը աջակցելու կարևորությունը:
ՌԴ ԱԳ փոխնախարարը նշել է, որ սիրիական կոնֆլիկտը պետք է կարգավորվի Ժնևյան համաձայնության հիման վրա:

Դիտվել է 723 անգամ:
Print Friendly

Leave a Reply