Թուրքիայի պատմական դատական գործի կրիտիկական օրը (ֆոտոշարք)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2012 21:10

Սպասվում է, որ Էրգենեքոն դատական գործի այսօրվա նիստի ժամանակ դատախազը հանդես է գալու գործին վերաբերող հետաքննության հայտարարությամբ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական “Haberler” թերթը, 4 տարուց ավելի տևած Էրգենեքոն դատական գործը շրջադարձային փուլ է մտել: Դատական գործի այսօրվա նիստի ժամանակ, որին ձերբակալված վկաների թվում մասնակցելու են նաև նախկին գլխավոր շտաբի ղեկավար Իլքեր Բաշբուղը, թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորներ Մուստաֆա Բալբայը և Մեհմեթ Հաբերալը, նախատեսվում է, որ դատախազը հայտարարելու է հետաքննության մասին:
Սիլիվրի բանտի առջև այսօր ամբոխ էր կուտակվել: Քաղաքացիները ներս մտնելու համար վիճել են ոստիկանների հետ: Հաճախ մուտքի առջև աղմուկ-աղաղակ են բարձրացրել: Ոստիկանները բանտի շուրջը լայնածավալ անվտանգության միջոցներ են ձեռնարկել:
Հավելենք, որ այս գործի շրջանակներում մոտ 600 նիստ է տեղի ունեցել: 21 տարբեր հոդվածներով կան 66 ձերբակալված անձ և ընդհանուր 275 վկա:

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply