Ջրային օձ (աղցան)

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | December 13, 2012 10:20

Հաշված օրեր են մնացել Նոր տարուն, ուստի փորձենք միասին նախապատրաստվել: Քանի որ Նոր տարին Ջրային օձի տարին է, ուրեմն  առաջարկում ենք աղցան, որի ոչ այնքան բաղադրությունն է կարևոր, որքան ձևավորումը:

Այս աղցանի համար հարկավոր է վերցնել

Պահածոյացված սապատաձուկ (գորբուշա) 2 տուփ (իր հյութով)

3 հատ խաշած կարտոֆիլ

հալած պանիր 2 տուփ

մայոնեզ

4 հատ խաշած ձու

ձևավորման համար`

1 խաշած գազար

կտարատած  զեյթուն

կանաչի:

Պատրաստման եղանակը

Ձուն կարտոֆիլը, պանիրը քերել: Պահածոյացված ձուկը լավ տրորել պատառաքաղով: Ապա բոլորը խառնել համեմել աղով ու մայոնեզ  ավելացնել:

Տափակ ափսեի վրա օձ ձևավորել: Նրան պետք է նախշազարդել կտրատած  գունավոր (սև կանաչ, սալորագույն)զեյթունի օղակներով, թագը` խաշած գազարից, աչուկները` զեյթունի գլխիկներից, իսկ  խոտի փոխարեն` սամիթ:

Դիտվել է 4772 անգամ:
Print Friendly

Leave a Reply