Քլինթոնի ներկայացուցիչը Ադրբեջանում ազատության խնդիրներից է խոսել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2012 14:37

 Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «Azadlıq» թերթը, Թոմաս Մելիան, ով ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքային խնդիրների գծով օգնականն է, այցով գտնվելով Բաքվում, դեկտեմբերի 10-11-ին երկու հանդիպում է ունեցել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման թեման եղել են ժողովրդավարության և մարդու իրավունքների, խոսքի ազատության և օրենքի գերակայության  խնդիրները: Բարձրացվել են նաև Ադրբեջանում հաջորդ տարի իրականացվելիք նախագահական ընտրությունների, քաղաքացիական հասարակության դերի և տեղի, քաղաքական գործընթացներին մասնակցության վերաբերյալ խնդիրները:

Հատուկ ուշադրություն է հատկացվել ադրբեջանական «Azadlıq» թերթին, որը կանգնած է փակման վտանգի առջև:

Հավելենք, որ այս թերթը Ադբեջանում լույս է տեսնում 1989թ.-ից:

Դիտվել է 650 անգամ:
Print Friendly

Leave a Reply