Բրազիլացիները հերքում են, որ Մեսին ռեկորդակիր է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 13, 2012 14:33

Բրազիլական «Ֆլամենգո» ակումբի ներկայացուցիչները պնդում են, որ  իսպանական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ամենևին էլ մեկ տարվա արդյունավետության ռեկորդի տիրակալը չէ:

Ըստ բրազիալցիների,  ռեկորդակիրն իրենց հայրենակից Զիկոն է, ով 1979-ին դարձել է 89 գոլի հեղինակ։ «Ֆլամենգոն» պատրասվում է դիմել ՖԻՖԱ-ին՝  այդ ռեկորդը պաշտոնականացնելու համար։

Ավելի վաղ Զամբիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել էր,  որ  գոլերի ռեկորդը պատկանում է զամբիացի հարձակվող Գոդֆրի Չիտալուին, որը 1972 թվականին խփել է 107 գոլ։

Մեսին 2012-ի ընթացքում մրցակիցների դարպասը գրավել է  88 անգամ։

Դիտվել է 663 անգամ:
Print Friendly

Leave a Reply