Ամերիկան դռները բացել է թուրքերի առաջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2012 14:35

Ինչպես նշում է թուրքական  «Sondakika» թերթը, թուրքերը այժմ կարող են ունենալ և՛ թուրքական, և՛ ամերիկյան քաղաքացիություն: Հայտարարվել է, որ այս տարի ԱՄՆ-ն  ընդունելու է 55.000 քաղաքացի: Նրանք կարող են օգտվել այն բոլոր իրավունքներից, որոնցով օժտված են Ամերիկայի քաղաքացիները: Տարիքային սահմանափակում չի լինի բոլոր նրանց համար, ովքեր դիմել են` ամերիկյան “Green Card” ստանալու համար: Կարևորություն չի ունաենալու նաև  հանգամանքը`ամուսնացած են, թե ոչ: Նշվում է, որ իրենց ապագան անվտանգ դարձնելու նպատակով մեծամասամբ “Green Card”-ը մեծ պահանջարկ է ունենալու բոլոր նրանց շրջանում, ովքեր վախենում են, որ այս տարվա` Թուրքիայի և Սիրիայի միջև գոյություն ունեցող լարվածությունը կվերածվի պատերազմի: Քարտ ստանալու համար պայման չի լինելու նաև անգլերենի կամ որևէ այլ լեզվի իմացությունը:

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply