Թուրքիայում հայրը 2000 հյուրերին խնդրել է առանց նվերների գալ որդու հարսանիքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2012 14:06

  Թուրքական «Haberler» կայքում մի հոդված է հրապարակվել, որը պատմում է ցեղային հարսանիքների ավանդույթների և դրանցից հրաժարված մի ընտանիքի մասին:

Աշիրեթի (ցեղ) հարսանիք ասելով` միանգամից մտածում ես հազարավոր հրավիրյալների և նրանց նվիրած կիլոներով ոսկու մասին: Սակայն Հաքարիի շրջանում, որտեղ հարսնացուի գլխագինը բավականին բարձր է, տեղի է ունեցել մի հարսանիք, որի տերերը ցանկություն են հայտնել, որ հրավիրված հյուրերը թաքը (ոսկյա զարդերի տեսքով նվերներ) չբերեն:

Այս հարսանիքը պատմական է դարձել, քանի որ հրավիրված 2 հազար հյուր, ճոխ հարսանիքին մասնակցելով, առանց նվեր հանձնելու, հեռացել է, ինչպես որ ցանկացել էին հարսանիքի տերերը: Սակայն հարսը, այնուհանդերձ, առանց նվերների չի մնացել և փեսայի կողմից բավական շատ ոսկեղեն է ստացել:

Տղայի հայրը`Քադիր Սեյիթօղլուն, այսպես է բացատրել իրենց որոշումը. «Հարսանիքը մարդու կյանքի ամենաերջանիկ օրերից է: Ես չցանկացա, որ այս երջանիկ օրը հյուրերը նվերի պատճառով ֆինանսական նեղություն կրեն, դրա համար էլ այսպիսի որոշում ընդունեցի»:

Դիտվել է 813 անգամ:
Print Friendly

Leave a Reply