Հոլիվուդյան աստղ Հյու Ջեքմանը արտասվել է մոր համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2012 14:01

    Ինչպես գրում է թուրքական «Zaman»-ը` հանրահայտ հոլիվուդյան աստղ Հյու Ջեքմանը ամերիկյան «CBS» հեռուստաալիքով հերարձակվող «60 րոպե»  հաղորդման ժամանակ պատմել է իր ընտանիքի մասին և չի կարողացել զսպել արցունքները: Ջեքմանը նշել է, որ այսօվա պես հիշում է, թե ինչպես 8 տարեկանում մայրը լքել է իրեն և չորս եղբայրներին: «Կարծում եմ` մայրս մտածել է, որ պետք է գնա և «բարով մնաք» ասելով` գնացել է: Այդ օրը դպրոցից վերադառնալով` տանը ոչ ոք չգտա»,-հիշել է դերասանը:

Այնուհետև նա պատմել է, թե ինչպես մոր հեռանալու հաջորդ օրն  իրենք հաղորդագրություն են ստացել և իմացել , որ մայրն  Անգլիա է մեկնել: Հյու Ջեքմանը արցունքները աչքերին պատմել է, որ հայրը ամեն գիշեր աղոթում էր մոր վերադառնալու համար: Դերասանը նշել է, որ տարիներ անց նա ներել է մորը, դեռ սիրում է նրան և տարվա մեջ 3-4 անգամ նրանք հանդիպում:

Հյու Ջեքմանը նաև ասել է, որ կնոջից և որդեգրված երկու երեխաներից հեռու երկու շաբաթից ավել չի կարողանում ապրել:

Դիտվել է 718 անգամ:
Print Friendly

Leave a Reply