Գործադիրը հավանություն է տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագծին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 13, 2012 13:27

Այսօր տեղի ունեցած նիստում գործադիրը քննարկել  է ՀՀ ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի` օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը պայմանավորված է էթիկայի հանձնաժողովում քաղաքական հավասարակշռություն հաստատելու հանգամանքով։

Օրինագծի վերաբերյալ կառավարությունը դրական եզրակացություն է տվել։ Հաջորդ որոշմամբ սույն օրինագիծն ընդգրկվել է ս.թ. դեկտեմբերի 17-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգ։

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply