Լրագրող Կոչնևային առևանգողները սպառնալից տեսանյութ են ուղարկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2012 13:23

Սիրիայում  ուկրաինացի լրագրող Անխար Կոչնևային առևանգողները Ուկրաինայի, Ռուսաստանի և Իրանի հասցեին ուղղված սպառնալիքով տեսահոլովակ են նկարահանել:

“Ուկրաինայի դեսպանատունը, Ռուսաստանի դեսպանատունը, այդ երկրի քաղաքացիները, ինչպես նաև իրանցիներն այսուհետ մեր  թիրախն են դառնալու ու մեր բոլոր ուժերի նպատակակետը: Մենք կոչ ենք անում  Սիրիայից ոչ ուկրաինացու, ոչ ռուսի, ոչ էլ իրանցու  կենդանի բաց չթողնել: Մենք դա հայտարարում ենք ի պատասխան  լրտես Անխար Կոչնևայի մասին Ուկրաինայի ԱԳՆ- հայտարարության, որը զենք էր կրում և ռուս սպաների թարգմանչուհին էր”,-մեջբերում է “Ուկրաինա” հեռուսաալիքը  սիրիացի զինյալների խոսքը: Ուկրաինայի նախարարությունում ձայնագրությունը մեկնաբանել հրաժարվել են, պատճառաբանելով, որ դրա իսկությունը հաստատված չէ:

Կոչնևան ռուսական ու ուկրաինական հրատարակությունների ու հեռուսաալիքների աշխատակցուհին էր: Սիրիայում անհետացել է հոկտեմբերի կեսին: Նոյեմբերի սկզբին համացանցում հայտնվել է  տեսաուղերձ, որում նա հայտնում է, որ իրեն առևանգել են ու ինքը գտնվում է Հոմսում: Հաջորդ տեսահոլովակում նա խոստովանում է, որ աշխատել է ռուսական հատուկ ծառայությունների համար ու Սիրիա է ժամանել կեղծ փաստաթղթերով: Իսկ դեկտեմբերին առևանգողները հայտարարել են, որ մահվան կդատապարտեն Կոչնևային, եթե  մինչև դեկտեմբերի 13-ը նրա համար 50 մլն դոլար չվճարվի:

Ծանոթների խոսքով, Կոչնևայի առևանգումը կարող է կապված լինել նաև վերջինիս` Ասադի վարչակարգը ջերմորեն պաշտպանելու հետ:

Դիտվել է 1494 անգամ:
Print Friendly

Leave a Reply