Բնակարան ստանալու իրավունքից զրկված անօթևան ընտանիքներն անելանելի վիճակում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 13, 2012 11:00

Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված, սակայն ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանների բաշխման հանձնաժողովի կողմից ընթացիկ տարում մերժված և բնակարաններ ստանալու իրավունքից զրկված 400-ի հասնող ընտանիքները, որոնք համալրելու են բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա գյումրեցի 3500 ընտանիքների շարքերը, նույնպես հայտնվել են անելանելի վիճակում: Նրանցից շատերն ապրում են այնպիսի ժամանակավոր կացարաններում և վագոն-տնակներում, որոնք վաղուց շարքից դուրս են եկել և դարձել բնակության համար ոչ պիտանի: «Շիրակ կենտրոնի» ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնակարանային իրավունքից զրկվածներից առավել ծանր է միայնակ կանանց և բազմանդամ ընտանիքների վիճակը: Եթե նրանք նախկինում  ընդգրկված լինելով բնակարանային փախհատուցման ենթակա անօթևանների ցուցակում, հույս ունենալով, որ երբևէ բնակարան են ստանալու, մի կերպ դիմանում էին այդ կացարաններում, որոնցում թե ձմռան, թե ամռան ամիսներին գորշ և սոսկալի պայմաններ են ու գրեթե միշտ նույն ջերմաստիճանն է, ինչպիսին դրսում է, ամռանը՝ սաստիկ շոգ, ձմռանը՝ սաստիկ ցուրտ, ապա բնակարանային իրավունքից զրկվելուց հետո նրանք հայտնվել են նաև հոգեբանական ծանր վիճակում:

Այդպիսի ծանր սոցիալական և հոգեբանական վիճակում է նաև օրերս բնակարան ստանալու իրավունքը մերժված և իր տնակում միայնակ ապրող 51-ամյա Անահիտ Ցոլակյանը:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Դիտվել է 1045 անգամ:
Print Friendly

Leave a Reply