Հրդեհ Երևանում և Գյումրիում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 13, 2012 10:57

Դեկտեմբերի 12-ին, ժամը 14.16-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ.Վահյան փողոցի թիվ 9 տան տանիքում հրդեհը է բռնկվել:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.47-ին, մարվել` 15.05-ին:  Այրվել է Ս. Աղանիկյանին պատկանող  տան տա­­նի­քից 15 քմ հատված:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 05.15-ին տեղեկութ­յուն է ստացվել, որ Գյումրիի Ս.Մատնիշյան փողոցի թիվ 179 տան տանիքում հրդեհ է բռնկվել:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.45-ին, մարվել` 05.56-ին:  Այրվել է Հ. Սեդրակյանին պատկանող տան տանիքից 16 քմ հատված:

 

Դիտվել է 714 անգամ:
Print Friendly

Leave a Reply