«Ինչո՞ւ աշխարհը երեկ չկործանվեց». NASA-ն Մայաների գուշակած ապոկալիպսիսի մասին տեսահոլովակ է թողարկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2012 14:58

NASA-ն այնքան վստահ է, որ դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջը չի լինի, որ արդեն 10 օր առաջ թողարկել է «Ինչո՞ւ երեկ աշխարհը չկործանվեց » վերնագրով մի տեսահոլովակ:

Մեկ առ մեկ մատնանշելով աշխարհի վերջի վերաբերյալ Մայաների օրացույցի շուրջ պտտվող «միֆերը»՝  ասղտղագետներն ու մոլորակագետները մերժում են այն գաղափարները, որ արևը կվառի մթնոլորտային շերտը կամ «անպետք» մոլորակը կմխրճվի Երկրի մեջ:

NASA-ի գիտնականները այնքան համոզված են, որ կյանքը կշարունակվի, որ դեկտեմբերի 22-ին թողարկվելիք հոլովակը երեկ են հրապարակել:

Ավելացնենք, որ աշխարհի վերջի մասին մարգարեությունները հիմնված են Մայաների օրացույցի վրա, որտեղ նշված է, որ աշխարհը կկործանվի 2012թ. դեկտեմբերի 21-ին:

Քանի որ «վերջը» մոտենում է, տարբեր տեսակետներ են առաջարկվել, թե ինչ եղանակով Երկիրը կկործանվի, որոնք բոլորն էլ մերժվել են -NASAի թողարկած հոլովակում :

Երկրի կործանման վերաբերյալ տեսակետներից մեկում ասվում է, որ հին շումերների կողմից հայտնաբերված Նիբիրու կոչվող մոլորակը դեկտեմբերի 21-ին կբախվի Երկրի հետ և կոչնչացնի ամեն ինչ:

Ինչևիցէ, գիտնականները պնդում են, որ նման մոլորակ գոյություն չունի:

NASA-ի կողմից թողարկված հոլովակում ասվում է, որ այդ բոլոր տեսությունները թյուրըմբռնման արդյունք են:

NASA-ի՝ Երկրին մոտ օբյեկտների ծրագրի ղեկավար պրոֆեսոր Դոն Յոմենսը նշում է, որ Երկրի հետ բախման ուղագիծ ունեցող ոչ մի հայտնի աստերոիդ կամ գիսաստղ չկա:

Եվ ոչ էլ անպետք մոլորկան է պատրաստվում մեզ ոչնչացնել:

Ինչևէ, չնայած NASA-ի հավաստիացումների՝ վերջին ժամանակներում տեղի ունեցած աղետները՝ Ճապոնիայի երկրաշարժը, ինչպես նաև համաճարակի և տնտեսական խնդիրների շուրջ եղած տագնապը, ամբողջ աշխարհում վախի մթնոլորտ են ստեղծում՝ ոմանց համար ծառայելով որպես վերահաս կործանման նախանշաններ:

Մարգարիտա Մելիքյան

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply