Թրենինգ Ստեփանակերտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 13, 2012 10:17

Դեկտեմբերի 12-ին AEGEE-Europe-ի կոնտակտը Ստեփանակերտում կազմակերպել է թրենինգ` “Քաղաքացիական հասարակաություն. Ով ի՞նչ է անում և ու՞մ համար” անվան տակ, «Հելսինկյան նախաձեռնություն-92» ԼՂ կոմիտեի գրասենյակում: Միջոցառումը նվիրված էր մարդու իրավունքների միջազգային օրվան: Վարժությունը ներառում էր քննարկում և բանակցություններ ժողովրդավարական հասարակության մեջ քաղաքացիների, կառավարության, ՀԿ-ների և ԶԼՄ-ների իրավունքների և պարտականությունների շուրջ: Միջոցառման գլխավոր նպատակներն էին.
1)զարգացնել հասարակության տարբեր մասերի իրավունքների ու պարտականությունների միջև կապի մասին հասկացողությունը
2)զարգացնել ժողովրդավարական հասարակության տարբեր մասերի միջև բարդ հառաբերությունների զգացմունքը
3)առաջ տանել համագործակցության և քաղաքացիական պատասխանատվության գաղափարը:
Թրենինգը վարում էր AEGEE-Europe-ի ստեփանակերտյան կոնտակտի նախագահ, Եվրոպայի Խորհրդի “Խաղաղության երիտասարդ դեսպաններ” ցանցի անդամ Տիգրան Գրիգորյանը:
AEGEE-Europe-ի ստեփանակերտյան կոնտակտը ցանկանում է հատուկ շնորհակալություն հայտնել “Հելսինկյան նախաձեռնություն-92” ԼՂ կոմիտեի համակարգող դոկտոր Կարեն Օհանջանյանին ցուցաբերած աջակցության համար:

Դիտվել է 2955 անգամ:
Print Friendly

Leave a Reply