Օդենսում գտել են Անդերսենի անհայտ հեքիաթը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2012 9:57

Դանիացի հետազոտողը Ֆյուն կղզում գտնվող գրողի հարազատ Օդենս քաղաքում հայտնաբերել է Հանս Քրիստիան Անդերսենի մինչ այդ անհայտ “Սալե մոմը” հեքիաթը:

Այն մոմի մասին է, որը երկար ժամանակ չի ընդունում իր ներքին գեղեցկությունը, իսկ հետո գիտակցում է,   երբ բռնկվում է:

Փորձագետները ենթադրում են, որ հեքիաթը գրվել է 1820-ականներին, դպրոցում սովորելու տարիներին, ընդ որում, նրանց կարծիքով, գտնված օրինակը նախնականի պատճենն է:

Գրողն իրենից հետո մի քանի հարյուր հեքիաթ է թողել, այդ թվում` “Ջրահարսը”,”Անճոռնի ճուտիկը”: Նրա գործերը թարգմանվել են ավելի քան 100 լեզուներով:

Դիտվել է 1995 անգամ:
Print Friendly

Leave a Reply