Վրացի պաշտոնյաները կզրկվեն բոլոր արտոնություններից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2012 9:34

Վրացի պաշտոնյաներին կզրկեն բոլոր արտոնություններից, իսկ դրա համար նախատեսված փողերը կօգտագործվեն կարիքավորներին օգնություն ցուցաբերելու համար, հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին  սոցիալապես անապահովների հետ հանդիպման ժամանակ:

“Ամառանոցները, շինությունները, բոլոր այն արտոնությունները,  որոնք ունեին պաշտոնյաները, մենք կվերցնենք ու կօգտագործենք: Ոչ մի Ծխնեթի, ոչ մի ամառանոց: Մենք ամեն ինչ դադարեցրել ենք: Այդ գումարները կծախսվեն ձեր վրա”,- խոստացել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով, նրա առաջնահերթ խնդիրների մեջ առաջին տեղում կարիքավորներին օգնելու  պարտքն է: Նա նշել է, որ 2012-ին անապահովներին հատկացվող օգնությունը կրկնակի ավելացել է, իսկ հաջորդ տարի այն 4 անգամ կավելանա: Ընդ որում, Իվանիշվիլին ասել է, որ  ավելի մեծ օգնության հնարավորություն երկրի բյուջեն թույլ չի տալիս:

Թբիլիսիի Իվանիշվիլու բիզնես կենտրոնի մոտ բողոքի ցույց էր, որի մասնակիցները (սոցիալապես անապահովներ) պահանջում էին իրենց մշտական բնակության վայր հատկացնել:

Դիտվել է 1341 անգամ:
Print Friendly

Leave a Reply