Ամերիկայի գիտնականները 7 նոր գալակտիկաներ են հայտնաբերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2012 9:16

Ամերիկայի աստղագետ-գիտնականները չորեքշաբթի լրագրողներին հայտնել են,որ տիեզերական “Հաբլ” աստղադիտակի օգնությամբ հայտնաբերել են 7 նոր գալակտիկաներ: Նրանց խոսքով, այդ գալակտիկաները ձևավորվել են տիեզերական չափանիշներով  կարճ ժամանակահատվածում` Տիեզերքի ծննդից հետո: Դրանց տարիքը գնահատվում է 13,7 մլրդ տարի: “Այդ գակալտիկաները շինարարական  նյութի դեր են կատարել ժամանակակից գալակտիկաների համար”,-պատմել է ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության աշխատակից Ջոն Գրյունսֆելդը:

Այս բացահայտումը, մասնագետի կարծիքով, կօգնի գիտնականներին պարզելու, թե ինչ է կատարվել “մութ ժամանակներում”: Խոսքը քիչ հայտնի ժամանակաշրջանի մասին է, որը հաջորդել է մեծ պայթյունին 200 մլն տարի անց և որը սկզիբ է դրել մերօրյա տիեզերքին:

Դիտվել է 1738 անգամ:
Print Friendly

Leave a Reply