Գերմանիայում «թլպատման օրենքը» ընդունվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2012 0:24

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը` այսօր գերմանական խորհրդարանում քվեարկության է դրվել «թլպատման օրենքը», որը հաստատվել է 434 կողմ, 100 դեմ և 46 ձեռնպահ ձայնով: Այդպիսով երկրում պաշտոնապես թույլ է տրվել թլպատում իրականացնել, որի շուրջ ամիսներ շարունակ քննարկումներ էին ընթանում:
66 կին պատգամավոր, որոնց մեծ մասը ընդդիմադիրներ են, պատրաստել էին տղա երեխաների թլպատումը 14 տարեկանից հետո թույլ տվող «այլընտարնքային օրինագիծը», որը, սակայն, խորհրդարանում հավանության չարժանացավ և մերժվեց: Քննարկամանը հետևել են նաև մուսուլմանական և հրեական համայնքների ներկայացուցիչները:
Ըստ այսօր ընդունված օրենքի`երեխաների թլպատումը պետք է իրականացվի համաձայն բժշկական կանոնների, նվազագույն ցավ պատճառելով, ցավազրկման կամ անզգայացման միջոցով: Բացի այդ անհրաժեշտ պայման է, որպեսզի թլպատումը երեխայի կյանքին վտանգ չսպառնա:
Պետք է նշել, որ Գերմանիայում մուսուլմանական և հատկապես թուրքական համայնքը բավական մեծ թիվ է կազմում: Թուրքերը սկսել են Գերմանիա տեղափոխվել 1960-ական թվականներին`որպես էժան աշխատուժ: Այժմ նրանք Գերմանիայում զգալի թիվ են ներկայացնում, պահպանում են իրենց ազգային ինքնագիտակցության տարրերը և չեն ձուլվում: Սա հանգեցնում է այն բանին, որ նրանք պետությանը իրենց պահանջներն են ներկայացնում`կապված ազգային դպրոցների ստեղծման, մզկիթների, մշակույթային հաստատությունների հիմնման հետ: Գերմանիայի համար մուսուլմանական այս մեծ զանգվածները լուրջ խնդիր են դարձել, ուստի նրանք ստիպված են որոշակի զիջումների գնալ: Դրա լավ ապացույցն է հենց վերոհիշյալ օրենքի ընդունումը:

Դիտվել է 805 անգամ:
Print Friendly

Leave a Reply