Սուպեր առնետների վտանգը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2012 0:20

Սուպեր առնետների վտանգը. խորհուրդը ցանկանում է, որ թույների վերաբերյալ օրենքներ հրապարակվեն կյանքի համար վտանգավոր հիվանդություններ տարածող «մուտանտ կրծողներին»  ոչնչացնելու համար

Նոր տեսակի «մուտանտ սուպեր-առնետներ»-ը հիվանդություններ են տարածում Մեծ Բրիտանիայի դքսություններում: Ցուցարարները պահանջում են կրծողներին վերացնլու համար առավել ուժեղ թույներ օգտագործել թույլատրող օրենքներ հրապարակել:

Բերկշիրի, Օքսֆորդի և Հեմփշիրի տներում «սուպեր-կրծողների» թվաքանակը ավելացել է: Սովորական թույները չեն ազդում այդ առնետների վրա, որոնք կարող են մարդկանց և կենդանիների կյանքի համար վտանգավոր հիվանդություններ տարածել:

Ինչևիցէ, կենդանի բնության փորձագետները հայտնում են, որ առնետների դեմ առավել ուժեղ թույների օգտագործումը կարող է վնասել տեղի կենդանի բնության այլ «անմեղ» ներկայացուցիչների:

Վերջերես Բրիտանիայի տարբեր մասերում տեղի ունեցած ջրհեղեղները առավել նպաստեցին նրանց տարածմանը՝ իդիալական պայմաններ են ստեղծելով «սուպեր առնետների» բազմացման համար:

ԵՄ այլ երկրներում թույլատրված է դրսում օգտագործել բրոդիֆակում և ֆլոկումաֆեն թույները, սակայն դրանց օգտագործումը Բրիտանիայում օրինականացնելու փորձերը հնարավոր է, որ հանդիպեն բնապահպանների ընդդիմությանը, որոնք վախենում են, որ բուերը, բազեները, նույնիսկ շները և կատուները նույնպես կարող են թունավորվել:

Տեղանքում հետազոտություններ իրականացնող խմբի ղեկավար պրոֆեսոր Ալան Բաքլն ասում է, որ իրենց չեն թույլատրում նմանատիպ ուժեղ թույներ օգտագործել, որովհետև կառավարչական մարմինը վախենում է կենդանի բնությանը վնաս հասցնել:

Նա գտնում է, որ իրենք առավել ուժեղ թույներ օգտագործելու կարիք ունեն, սակայն իրենք պետք է մարդկանց սովորեցնեն դրանց զգուշորեն օգտագործելու ձևը:

Առողջապահության գործադիր մարմինը ներկայումս քննարկում է ԵՄ-ի՝ որոշ տեսակի թույներ սահմանափակ քանակությամբ դրսում օգտագործելը թույլատրելու վերաբերյալ առաջարկը: Այդ քննարկման արդյունքները կհրապարակվեն հաջորդ տարի:

Պրոֆեսոր Բաքլը նշում է, որ «սուպեր առնետները» նման են իրենց ոչ մուտանտ եղբայրներին, որը առավել դժվարեցնում է նրանց ինչ-որ ձևով զանազանելու գործը:

Նա ավելացրեց, որ այդ առնետները տարբեր հիվանդություններ են կրում: Եվ նրանցից ազատվելու հիմնական պատճառը հանդիսանում է այն, որ նրանք կարող են փոխանցել այդ հիվանդությունները մարդկանց և ընտանի կենդանիներին: Հետևաբար, նրանք վտանգավոր են կյանքի համար:

Մարգարիտա Մելիքյան

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply