Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Փարիզում

Օրվա լուր | | December 12, 2012 22:43

Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները նոր տարվա առաջին ամսին հանդիպելու են Փարիզում: Ինչպես հաղորդում է «TRT Avaz» կայքը`Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում ոչ թե նոր առաջարկներ են քննարկվելու, այլ կանգ են առնելու արդեն հայտնի տեսակետների վրա:
Մամեդյարովը նշել է, որ կոնֆլիկտի լուծման վերաբերյալ տեսակետները օրակարգ են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելության ժամանակ: «Սրանք նոր առաջարկներ չեն, այլ հայտնի տեսակետներ և մենք Փարիզում դրանք են քննարկելու»,-նշել է Մամեդյարովը:

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply