Facebook-ը օգնել է ԱԱԾ-ին բացահայտել 11 միլիոն համակարգիչներ վիրուսով վարակած և 525 միլիոն եվրո գողացած կիբերհանցագործների բանդա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2012 22:40

Facebook-ը օգնել է ազգային անվտանգության ծառայությանը բացահայտել համակարգիչ օգտագործողներից 525 միլիոն եվրո գողացած հակերական խմբին:

Բանդան հատուկ վիրուսի օգնությամբ 11 միլիոն համակարգչից ստացել ինֆորմացիա էր ստացել համակարգիչը օգտագործողի բանկային քարտի համարի և բանկային այլ մանրամասների վերաբերյալ պատմության մեջ հայտնի ամենամեծ կիբերհանցագործություններից մեկը իրականացնելու համար:

Ազգային անվտանգության ծառայությունը այս գործով ձերբակալել է 10 կասկածյալի:

ԱԱԾ-ից հայտնել են, որ Facebook սոցիալական կայքի անվտանգության պահպանման աշխատակիցները գործակալներին օգնել են թակարդի մեջ գցել բանդային, երբ նրանք արդեն կարողացել էին իրենց թիրախ դարձնել տարբեր օգտատերերի 2010- 2012 թ.-ի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում:

Սոցիալական կայքի աշխատակիցները օգնել են բացահայտել հանցագործներին՝ մատնանշելով այն օգտատերերի էջերը, որոնց ուղարկվել էր վիրուսը:

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետ աշխատած աղբյուրի տեղեկացմամբ հակերները «Butterfly Botnet»-ի աշխատակիցներ են:

Botnet-ը վիրուսով վարակված համակարգիչների ցանց է, որն  օգտագործվում է տարբեր անձնական և իրավական օնլայն ցանցերի վրա կիբերհարձակումներ գործելու համար:

ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ ձերբակալված կասկածյալների շարքը համալրված է Բոսնիայի և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Մակեդոնիայի, Նոր Զելանդիայի, Պերուի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի քաղաքացիներով:

Նրանց գործունեության պատճառած վնասը գնահատվում է ավելի քան 850 միլիոն դոլար (525 միլիոն եվրո):

Ապագայում կիբերհարձակումներից խուսափելու համար ԱԱԾ-ն համակարգիչների օգտատերերին խորհուրդ է տալիս կանոնավոր կերպով թարմացնել իրենց համակարգչային ծրագիրը, օգտագործել հակավիրուսային համակարգեր, ինչպես նաև համակարգիչը ինտերնետին միացված չթողնել, երբ այն չի օգտագործվում:

Մարգարիտա Մելիքյան

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply