Սոմալիի ծովահենների դեմ անհրաժեշտ է հավաքական գործուղություններ ձեռնարկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2012 22:25

Մեծ Բրիտանական փրկագնով զբաղվող հատուկ ուժերը զգուշացնում են, որ նավահենությունը պետք է լրացուցիչ միջոցներ ձեռք առնի ծովահեններին փրկագների վճարի կրճատման համար:
Մեծ Բրիտանիայի փրկագնով զբաղվող ուժերը իրենց վերջնական հանձնարարականում նշում են, որ ավելի քան 300 միլիոն դոլար փրկագին է վճարվել Սոմալիի ծովահեններին:
Ծովահենային հարձակումները զգալիորեն նվազել են միջազգային նավատորմերի առավել համակարգված գործունեության, նավերի պաշտպանության ուժեղացմամբ և զինված պահակախմբի առկայությամբ:
Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Կամերոնը ասել է, որ միջազգային գործողությունները նպաստում են ծովահենության նվազեցմանը:
՛՛Ծովահենության գործունեության կտրուկ նվազեցումը անցած տարիների ընթացքում ցույց է տվել՝ ինչքան կարևոր են հավաքական գործողությունները, և առաջադրանքների իրագործման ուժերի հանձնարարականները նպատակաուղղված են դժվարացնել ծովահենների համար փրկագին ստանալ՛՛,-ասել է վարչապետը:
Ըստ ԵՄ Ռազմածովային ուժերի Սոմալիի ծովահենները 2009թ առևանգել են 46 նավ, 2010-ին՝ 47, 2011-ին նրանք սկսեցին ռեկորդային թվով հարձակումներ , առևանգելով 197 նավ, որից միայն 25-ն են բռնագրավել:

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply