Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում ստորագրվել են արձանագրություններ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2010 15:20

Ս.թ. մարտի 18-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բուռ Բուքիքիոյի ներկայությամբ ստորագրել է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի «Տեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության իրավունքի վերաբերյալ» լրացուցիչ արձանագրությունը և «Տարածքային համայնքների կամ իշխանությունների միջև անդրսահմանային համագործակցության մասին» եվրոպական շրջանակային կոնվենցիայի «Եվրատարածաշրջանային համագործակցության խմբավորումների վերաբերյալ» երրորդ արձանագրությունը:

Արձանագրությունները բացվել էին ստորագրման համար 2009թ. նոյեմբերի 16-ին Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում՝ Տեղական և տարածքային կառավարման համար պատասխանատու նախարարների ԵԽ համաժողովի 16-րդ նստաշրջանի ընթացքում:

Ստորագրմանը հաջորդել է Երևանի քաղաքապետի և ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հանդիպումը:

Դիտվել է 1982 անգամ:
Print Friendly

Leave a Reply