Իսպանիայի օդանավակայանում վայրէջք կատարած թմրանյութ տեղափոխողը կոկայինով լցված պարկերը փոխպատվաստել էր իր կրծքերի մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2012 21:00

Թմրանյութեր տեղափոխողը ձերբակալվել է, երբ փորձում էր կրծքերի մեջ թաքցրած երկու կիլոգրամ կոկային մտցնել Իսպանիա:
Դաժան թմրադիլերները ստիպել էին 28 տարեկան պանամացի կնոջը վիրահատական միջամտությամբ իր մաշկի տակ տեղադրել A կարգի թմրանյութը, որով լցված պարկերը շատ նման էին կրծքի իմպլանտների:
Այս ամսվա սկզբներին նրան բռնել էին Բարսելոնայի El Prat օդանավակայանում իջնելիս Colombia’s Avianca-ի ինքնաթիռից
Խուզարկության ժամանակ օդանավակայանի աշխատակիցները նրա կրծքավանդակին կապված արյունոտ վիրակապ էին հայտնաբերել: Նա խոստովանել էր, որ վիրահատվել է, որպեսզի թմրանյութի պարկերը իր մարմնի մեջ տեղադրի:
Նրան անհապաղ տեղափոխեցին քաղաքի հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մարմնից հանեցին մոտավորապես 240.000 եվրո արժողությամբ պարկերի մեջ կնքված 1.8 կիլոգրամ թմրանյութ:
Ոստիկանությունից Vozpópuli news-ին հայտնել են, որ հնարավոր է այս ձերբակալությունը փրկել է նրա կյանքը, քանի որ նա այլևս չէր կարող դիմանալ իր մարմնում այդ քանակությամբ նյութի առկայությանը:
Ոստիկանի փոխանցմամբ կինը շատ վատ վիճակում է եղել: Պանամուհին նշել է, որ ոչ մի ցավ չի զգում, սակայն նրա վերքերը շատ վատ վիճակում են եղել: Նա նաև ավելացրեց, որ սա առաջին դեպքն է, որ ոստիկանները կնոջ կրծքերի մեջ թաքցրած թմրանյութ են հայտնաբերում:
Ավելացնենք, որ սա համարվում է վերջին տարիներին գրանցված նմանատիպ երկրորդ դեպքը, երբ կինը փորձում է կրծքերի մեջ թմրանյութ տեղափոխել:
2011թ.-ին Իտալիայի ոստիկանությունը ձեռբակալել էր մի մոդելի, որը փորձում էր կրծքերի և հետույքի իմպլանտների մեջ թաքցրած 250.000 եվրո արժողությամբ կոկային տեղափոխել ԱՄՆ:
Մարգարիտա Մելիքյան

Դիտվել է 1199 անգամ:
Print Friendly

Leave a Reply