Հայտի են դարձել Թուրքիայի 8-րդ նախագահի աճյունի դատաբժշկական քննության վերջնական արդյունքները

Օրվա լուր | | December 12, 2012 20:31

Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի աճյունի դատաբժշկական քննության վերջնական արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը ուղարկվել է Անկարայի դատախազություն: Ինչպես հաղորդում է թուրքական «Zaman»-ը`զեկույցում նշել է, որ Օզալի մարմնում իսկապես թույն է հայտնաբերվել, սակայն նրանք միասնական համաձայնության չեն եկել այն հարցի շուրջ, թե մահվան պատճառը հենց այդ թույնն է եղել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք`Օզալի մահվան իրական պատճառը բացահայտելու համար նրա մարմինը արտաշիրիմել էին հոկտեմբերի 2-ին և նորից թաղել երեք օր անց: Մասնագետները ոչ միայն հյուսվածքի նմուշ էին վերցրել, այլև հետազոտել էին շիրիմի շրջակայքի հողն ու ջուրը:

Դիտվել է 765 անգամ:
Print Friendly

Leave a Reply