Կրիշտիանու Ռոնալդուն արժանացել է Մարդու իրավունքների 2012 թվականի պատվավոր մրցանակի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2012 20:27

Իսպանական Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբի պորտուգալացի նշանավոր հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը իր ստացած Ոսկե խաղակոշիկը վաճառելով ստացված հասույթը`1,5 միլիոն եվրո, նվիրաբերել էր Պաղեսինին, Թուրքիայի Քոնիա քաղաքի փաստաբանների միության Մարդու իրավունքների կենտրոնի նախագահ, փաստաբան Իսմայիլ Ուրեսինի կողմից մրցանակի է արժանացել:
«Doğan» լրատվական գործակալությունը մեջբերում է Իսմայիլ Ուրեսինի հետևյալ խոսքերը. «Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Պաղեստինին 1,5 միլիոն եվրո օգնություն էր ուղարկել: Նրա այդ քայլը բոլորի հավանություանն էր արժանացել: Մենք էլ`Մարդու իրավունքների 2012 թվականի պատվավոր մրցանակը որոշեցինք հենց նրան հանձնել: Նա որևէ լեզվական, կրոնական կապ չունենալով Պաղեստինի հետ` ամբողջությամբ գործել է իր խղճի թելադրանքով, այդպիսով հուզելով բոլորիս»:
Փաստաբան Ուրեսինը մրցանակի հետ մեկտեղ Ռոնալդուին է նվիրել Մևլյանայի (Մևլյանա Ջելալադդին Ռումի`հռչակավոր սուֆի-պոետ) պատկերով մի սալիկ, տարբեր լեզուներով Մևլյանայի և Քոնիայի մասին պատմող բրոշյուրներ և Մևլյանայի հիշատակի արարողությանը մասնակցելու մի հրավեր է ուղարկել:

Դիտվել է 769 անգամ:
Print Friendly

Leave a Reply