Ադրբեջանի խորհրդարանում բանավեճի առարկա է դարձել թուրքական ֆիլմը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2012 19:41

Ադրբեջանի ազգային ժողովում քննարկման առարկա է դարձել ադրբեջանական մասնավոր հեռուստաալիքներից մեկով թուրքական ֆիլմի ցուցադրությունը հայտնի դերասան Քեմալ Սունալի մասնակցությամբ, որի խոսքերը չեն թարգմանել ադրբեջաներեն, այլ թողել են թուրքերեն, որպեսզի պահպանվի ֆիլմի գլխավոր հերոսի բնական խոսքը: Սա բանավեճի առարկա է դարձել խորհրդարանում, քանի որ Ադրբեջանում արգելված է օտար լեզուներով ֆիլմերի ցուցադրությունը:
Այդ արգելքից հետո որոշ ալիքներ դադարեցրեցին թուրքական հայտնի ֆիլմերի և սերիալների ցուցադրությունը, իսկ որոշներն էլ ուղղակի սկսեցին թարգմանել դրանք: Եվ ընդամենը մեկ մասնավոր ալիք համաձակվել է ցուցադել ֆիլմ, որտեղ ի տարբերություն մյուսների, գլխավոր հերոսի խոսքերը թարգմանված չեն:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`հարցի շուրջ քննարկումներին մասնակցել է Թուրքական մշակույթի և ժառանգության աջակցության հիմնադրամը: Մեջլիսի պատգամավոր «Ազգային վերածնունդի շարժում» կուսակցության ներկայացուցիչ Ֆարաջ Գուլիևը նշել է, որ թուրքական ֆիլմերը թարգմանելու անհրաժեշտություն չկա: Նրա խոսքերով`Ադրբեջանում բոլորը հասկանում են, թե ինչ է ասում դերասան Քեմալ Սունալը: «Եթե նրան բոլորը հասկանում են, ապա ի՞նչ անհրաժեշտություն կա թարգմանելու մյուս դերասանների խոսքը: Միթե՞ նրանք թուրքերեն չեն խոսում»,-առարկել է պատգամավորը:
Արդյունքում ակնհայտ է, որ չնայած թուրքերի և ադրբեջանցիների հռչակած «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին և ժողովուրդների եղբայրության մասին մշտական հայտարարություններին, այնուհանդերձ նրանց միջև անհամաձայնությունն ու պառակտումը երևում է նույնիսկ նման հասարակ հարցերում:

Դիտվել է 849 անգամ:
Print Friendly

Leave a Reply