«Հայաստան» հիմնադրամի 20-ամյակի կապակցությամբ «Հայփոստ» ՓԲԸ-ն նամականիշ է թողարկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 12, 2012 16:41

Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 20-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը:

Նամականիշը մարեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը, «Հայփոստ» թրասթ մենեջմենթ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

Նամականիշի վրա պատկերված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակի լոգոն, իսկ հավերժության նշան կազմող օղակի մեջ նշված են այն պետությունները, որտեղ գտնվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցչությունները, եւ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝ հայելաձեւ արտահայտմամբ (Հիմնադրամի լոգոն):

Խորապատկերին ներկայացված է աշխարհի քարտեզը, որը խորհրդանշում է կապը ամբողջ աշխարհով սփռված հայության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջեւ: Գունային երանգները արտահայտում են Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույները:

Տեխնիկական տվյալներ

 

Թողարկման օրը` 12.12.2012թ.

Գույնը` բազմագույն

Դիզայնը՝ Վահան Ստեփանյան

Անվանագինը` 380 ՀՀ դրամ

Տպաքանակը՝ 40 000

Նամականիշի չափսը` 40,0 x 30,0 մմ

Տպագրությունը` օֆսեթ  Մեկ թերթի վրա` 10 (2×5)

Ատամնաշարը` սանրավոր, 13:131/2

Թուղթը` առանց ջրային նիշերի,110գ/մ2

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply