Բջջային ինտերնետը կնպաստի համակարգչի զարգացմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2012 16:35

Լայնազանգված անցումը սմարթֆոնների և պլանշետների օգտագործմանը կտրուկ նվազեցրել է նոութբուք գնելու ցանկությունը, և դրդել է համակարգիչ արտադրողներին հարմարվել բջջային համացանցի դարաշրջանին:
«Համակարգիչները չեն վերանա,-ասել է Սիլիկոնյան Հովտի Enderle Group-ի վերլուծաբան Ռոբ Էդերլը:- Այժմ ակնհայտորեն տիրում է ինչ-որ իրարանցուոմ, շուկան զինվում է նոր ապրանքներով: Իմ կարծիքով մենք ի վերջո ականատես կլինենք նոր համակարգիչների գյուտին»:
«Պլանշետները չեն վերացնի համակարգիչներին,- Forrester Research-ի վերլուծաբան Ֆրանկ Ժիլեթը ասել է Ֆրանս Պրես գործակալությանը: -Պլանշետները կստիպեն նրանց զարգանալ:Շատերի համար պլանշետները նոութբուքների փոխարինողն են: Բայց քանի որ պլանշետները չեն կարող անել այն, ինչ նոութբուքներն են անում, ապա ի վերջո նրանք կխթանեն համակարգիչների վաճառքը»:

Դիտվել է 1291 անգամ:
Print Friendly

Leave a Reply