Գյումրի քաղաքի զարգացման ծրագրերի վերանայման հրամայականը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 22, 2010 14:39

– Կարևորելով Գյումրի քաղաքի սոցիալտնտեսական ու քաղաքական զարգացումը` որպես Հայաստանի Հանրապետության ռազամավարական առաջնահերթություն,

ողջունելով ՀՀ Կառավարության կողմից մշակված մարզերի համաչափ զարգացման հայեցակարգը, որում Գյումրին առաջնային նշանակություն ունի,

վերլուծելով և գնահատելով այդ ուղղությամբ կատարված աշխատանքների իրականացման ոչ բավարար մակարդակը,

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Գյումրու մասնաճյուղը

կոչ է անում ՀՀ կառավարությանը, մասնավորապես Տարածքային կառավարման, Էկոնոմիկայի, Ֆինանսների, Քաղաքաշինության նախարարություններին`

ուժեղացնել Գյումրու ուղղությամբ կառավարության ծրագրերի իրականացման նկատմամբ հանրային ու պետական վերահսկողությունը,

բարելավել Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության կատարողականի մակարդակը էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ակտիվացման և հապապատասխան կադրերի մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացման միջոցով,

– քաղաքացիական գիտակցության զարգացման նպատակով ապահովել քաղաքացի-իշխանություն կապի և անհրաժեշտ տեղեկատվությունը քաղաքացուն հասու դարձնելու արդի մեխանիզմների գործադրումը,

ապահովել ԵրևանԳյումրի հաղորդակցային ուղիների զարգացումը` տեղեկատվական տեխնոլոգիաների ու նորարության ենթակառուցվածքների

ներդրման միջոցով,

հավասարակշռել Երևանում տնտեսական զարգացածության գերակշիռ կենտրոնացվածությունը` Գյումրու ուղղությամբ տարաբաշխման ձևով,

– կարևորելով արդյունաբերական ոլորտի զարգացումը` որպես տնտեսական զարգացման կարևոր խթան, խրախուսել համապատասխան ներդրումային ծրագրերը հարկային առավել բարենպաստ պայմանների ստեղծմամբ,

– զարգացման ծրագրերում խիստ կարևորել տարածաշրջանի մշակութային ժառանգության ու ավանդականության պահպանման ու արդիականացման փոխկապակցվածությունը:

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Գյումրու մասնաճյուղի կողմից վերը նշված նկատառումները հիմնվում են մասնաճյուղի համապատասխան մասնագիտական խմբի կատարած վերլուծության վրա և վերաբերվում են Գյումրու ուղղությամբ Հայաստանի Կառավարության քաղաքականության այն կողմերին, որոնք, ըստ Կենտրոնի, վերանայման անհրաժեշտություն ունեն:

Սամվել Նիկոյան

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Գյումրու մասնաճյուղի տնօրեն

20 մարտի, 2010

Դիտվել է 2272 անգամ:
Print Friendly

Leave a Reply