Արևմուտքը ճանաչում է Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2012 16:25

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին ընդդիմացող երկրները չորեքշաբթի հանդիպել են Մարոկկոյում՝ քննարկելու  Սիրիայի 21-ամսյա հակամարտությունը:
Այսօր արդեն քաղաքացիական պատերազմի զոհերի թիվը հասնում է 42,000-ի: Համաձայն ՄԱԿ-ի փախստականների գործակալության տվյալների, հաևան երկրներ և հյուսիսային Աֆրիկա են ներգաղթել ավելի քան կես միլիոն սիրիացիներ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նորաստեղծ ընդդիմադիր Ազգային կոալիցիային հայտարարել է  որպես Սիրիայի ժողովրդի «օրինական ներկայացուցիչ»:
«Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան այժմ բավական ընդգրկուն , ռեֆլեկտիվ և ներկայացուցչական է, և մենք նրանց համարում ենք Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ»,-ասել է Օբաման Մարոկկոյի հանդիպման նախօրեին:

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply