Ցույց Բաքվի կենտրոնում, ոստիկանները ծեծել են ցուցարարներին (լուսանկարներ)
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 12, 2012 16:19
Հազարավոր ոստիկաններ չեն կարողացել ընդդիմության դեմն առնել:
Անկարողությունը վերածվել է բռնության:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «Ազադլըք» թերթը,
դեկտեմբերի 10-ին Հասարակական պալատը Բաքվում իրականացրել է հերթական բողոքի ակցիան: Ցույցը, որը Բաքու քաղաքի գործադիր իշխանությունը թույլ չի տվել իրականացնել
Ազգային ժողովի շենքի առջև, տեղի է ունեցել Ֆևվարելեր հարապարակում: Ցույցը նշանակվել է Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ: Նպատակը Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների խախտումների դեմ հանդես գալն էր: Հարյուրավոր մարդիկ մասնակցել են ցույցին:
Այս ակցիային տրամադրվել է նախորդներից ավելի շատ և կազմակերպված օժանդակություն: Մոտ 2.000 ոստիկաններ հետևել են ցույցին: Ցուցարարները, ուշադրություն չդարձնելով, որ ոստիկանները իրենց հետևում են, վանկարկելով «Ազատություն», «Հրաժարական», «Կորչի բռնատիրությունը», մտել են հրապարակ:
Ոստիկանները մահակներով հարվածել են ցուցարարների դեմքին և գլխին: Նախկին ցույցերի ժամանակ ոստիկանները ֆորմալ կերպով դիմել են ցուցարարներին` ասելով. “Ցրվել, հանգստությունը չխախտել”, սակայն այս անգամ դա էլ չեն արել:






Facebook
Tweet This
Email This Post
