Ինքնասպանության փորձի պատմություն` ֆոտոշարքով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2012 16:12

Ինչպես նշում է թուրքական «Հյուրրիեթ» թերթը, Թուրքիայի Բոսֆորի կամրջին երեկ տեղի է ունեցալ բարեհաջող ավարտով դրամա:

Ամեն ինչ սկսվել է ժամը 14:00 սահմաններում, երբ տաքսու վարորդ Էմրահ Գ.-ն, մեքենան կանգնեցնելով, սկսել է վազել դեպի ճաղաշարքը: Մի պահ երթևեկությունը կանգնել է: Քաղաքացիները փորձել են համոզել Էմրահին հրաժարվել ինքնասպանությունից: Մեկն ասում էր. ”Ի՞նչ խնդիր ունես: Անմիջապես գրպանումս եղած ամբողջ գումարը կտամ քեզ”: Մյուսն էլ պաղատում էր. “ Քո խնդիրը ինչ էլ լինի, կլուծենք, հանգի՛ստ, քեզ մի՛ գցիր”: Էմրահը պատրաստվում էր ինքնասպան լինել, երբ քաղաքացիները բռնեցին ձեռքից: Հենց այդ պահին մեկը բղավեց`տղա՜ս: Էմրահի հայրը, ով ևս տաքսու վարորդ է, կամրջով անցնելիս տեսել էր իր տղայի ավտոմեքենան և հավաքված ամբոխը ու բղավել էր. “Մի՛ թողնեք նրան”:

Հոր ձայնը լսելով` հրաժարվել է դիմադրություն ցույց տալուց: Նա վախից ուշաթափ վիճակում էր: Որդու փրկվելը տեսնելով` հայրը փաթաթվում է նրան և ցանկանում տուն տանել: Սակայն ոստիկանները Էմրահին տանում են ոստիկանություն:

Ի վերջո տուն վերադառնալով` հայրը դեպքի առընչությամբ հայտարարում է. “Սա ընտանեկան խնդիր է: Նրան բուժում է անհրաժեշտ: Այլևս ասելու բան չկա”:

Դիտվել է 794 անգամ:
Print Friendly

Leave a Reply