Թուրքական քաղաքում այսօր 15 րոպեն մեկ ամուսնություն է գրանցվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | դեկտեմբերի 12, 2012 16:08

Թուրքիայի Բալըթեսիր քաղաքում մեծ պահանջարկի պատճառով ամուսնական գրասենյակում 15 րոպեն մեկ ամուսնություն է գրանցվում:

Ըստ թուրքական «Sondakika» թերթի` 27 ամուսնական զույգ, որոնք «12.12.2012»-ը համարել են ամուսնության համար հատուկ օր, մի քանի ամիս առաջ դիմել են Բալըքեսիրի քաղաքապետարան: Բալըքեսիրի ամուսնական բյուրոյում, որտեղ ձմռան ամիսներին շաբաթվա ընթացքում ամենաշատը 4 ամուսնություն է գրանցվում, այսօր եռուզեռ է: 15 րոպեն մեկ ամուսնություն է գրանցվում:

Դիտվել է 776 անգամ:

Leave a Reply